17 / Հունիս / 2021 : 09-34
Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը․ Սոցապնախարարությունը հերքում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություննը հայտարարություն է տարածել անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթի մասին, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։
«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհայտ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»։
Ավելի վաղ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր փաստաթուղթ, որին կից տեղեկացրել էր՝ որ անհայտ կորածների թիվը 1064 է, ոչ թե 321:
Դիտվել է
9861անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...