18 / Հունիս / 2021 : 11-41
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զոհվածների, անհայտ կորածների և գերիների թիվը
Զոհվածների թիվը, այս պահի դրությամբ, 3705 է, անհայտ կորածների թիվը 268 է, ունենք հաստատված տվյալ 60 գերու մասին եւ վարկած՝ եւս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։ Այս մասին Հանրային ՀԸ «Հայաստանն ընտրում է» խորագրով բանավեճի ընթացքում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տարակուսանք հայտնելով, որ ընդդիմությունը պարբերաբար ուռճացնում են զոհվածների եւ գերիների թվերը։ Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ օրս վերադարձվել է 89 գերի, որոնցից 6-ը գերեվարվել են մինչեւ պատերազմը։ Ն․Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին հանձնվել է ականապատ քարտեզների միայն մի փոքր մասը, եւ քարտեզները գերիներով չեն փոխանակվել, այլ հումանիտար քայլին պատասխանել են հումանիտար քայլով։
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը տարակուսանք հայտնեց, որ պատերազմից 7 ամիս անց էլ պարզ չէ՝ անհետ կորած են, թե զոհված կամ գերեվարված։
«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունը ոչինչ չի անում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արտակ Գալստյանը հիշեցրեց, որ համացանցում հրապարակվել է 1064 ընտանիքի փոխհատուցում է տրվել, որպես անհետ կորածների ընտանիքների։ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ դրանից հետո գտնվել են զոհվածների մարմիններ կամ ողջեր, ուստիեւ թիվը նվաեզել է մինչեւ 268-ի։
Դիտվել է
28740անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...