19 / Հունիս / 2021 : 13-56

Ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին. Նիկոլ Փաշինյան

Ես ձեզ ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնալ ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, ձեր քայլը եւ ձեւավորեք կառավարություն: Այս մասին ֆեսյսբուքյան լայվով ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա, և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով», -ասել է նա։


Փաշինյանը ընդգծում է, որ վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին:

«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ հույս ունեմ ու համոզված եմ, որ ուժեղ եք։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին, որովհետև նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ և աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններում։ Ես հույս ունեմ, և վստահ եմ, որ կգնաք ընտրատեղամասեր, կկատարեք ձեր ընտրությունը և ՀՀ համար կբացեք նոր էջ, ի վերջո հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին 7-8 ամիսների ընթացքում ձևավորվել են։ Եվ ուրեմն, իմ կոչը, խնդրանքը , հորդորը՝ անպայման գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն»,- եզրափակեց նա։
Դիտվել է 13506անգամ
Վերջին լուրեր