19 / Հունիս / 2021 : 15-59

Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուն

Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը: Այս մասին տեղեկանում ենք Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

«Արձանագրենք, որ նոյեմբերի 11-ին ինձ ապօրինի ձերբակալած ՀՔԾ քննիչ Չիլինգարյանը, ում հետ այն ժամանակ շատ հետաքրքիր զրույց ունեցա դատարանում, այսօր նույնքան ապօրինի ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին:

Հետո ուրիշ բաներ չպատմես ինձ, քննիչ Չիլինգարյան: Դու չկարողացար հաղթահարել...
Ավետիսյան ու Չիլինգարյան քննիչ տեսակը պիտի ոչնչացվի մեր իրավապահ համակարգից»,- գրել է Բաբայանը:
Դիտվել է 50673անգամ
Վերջին լուրեր