Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2021 : 11-33

Համակարգը չէր ճանաչում Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը

«Արդեն ցրել են ինձ: Ուրեմն ես արդեն չկամ: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 9/21 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում այսպես արձագանքեց, երբ համակարգը չճանաչեց իր մատնահետքը, հաղորդում է «Հրապարակը»:

Հերթով բոլոր մատները դնելուց հետո, երբ համակարգը էլի շարունակում էր չճանաչել Գասպարյանի մատնահետքերը, նախկին ոստիկանապետն ասաց․ «անհայտ կորած եմ, էլի»։

Իսկ աշխատակցի արձագանքին, թե մաշված է ուղղակի, Վլադիրմիր Գասպարյանը պատասխանեց․ «Ձեր ապարատն ա մաշված, ես մաշված չեմ․․․»։
Դիտվել է 7788անգամ
Վերջին լուրեր