20 / Հունիս / 2021 : 12-34

Արման Բաբաջանյանը հայտնում է, որ կրակել են իր մեքենայի վրա

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանը հայտնում է, որ կրակել են իր մեքենայի վրա։

«Կրակել են ավտոմեքենայիս վրա:


Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու:

Այդ դեպքի առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։

Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն»։
Դիտվել է 7569անգամ
Վերջին լուրեր