20 / Հունիս / 2021 : 20-07

Քվեարկությունն ավարտվեց

Ուղիղ ժամը 20։00-ին ՀՀ տարածքի բոլոր ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվեց, 12 ժամ տևած ընտրական գործընթացից հետո տեղամասերի դռները փակվեցին։ Ընտրատեղամասերում մեկնարկում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։ Ընտրությունների նախնական արդյունքը պարզ կլինի հունիսի 21-ի վաղ առավոտյան, իսկ վերջնականը՝ ընտրությունից 1 շաբաթ անց։

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը:

Դիտվել է 24714անգամ
Վերջին լուրեր