Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունիս / 2021 : 11-49

Տիգրան Մուկուչյանը այն մասին, թե ինչ կլինի, եթե նոր խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը, օրինակ, հրաժարվեն իրենց մանդատներից

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում ներկայացրեց, թե ինչ կլինի, եթե նոր խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը, օրինակ, հրաժարվեն իրենց մանդատներից:

Մուկուչյանն այս հարցին անդրադարձավ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ, որպես այդպիսին, ամրագրված չունենք: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են մանդատներից՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող: Հարցին՝ եթե համամասնական ցուցակի բոլոր անդամները հրաժարվեն, ի՞նչ կլինի՝ Մուկուչյանն ասաց՝ կնշանակի, որ ոչ ոք մանդատ չի ստանա, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան: Հարցին, թե արդյոք օրենքի բաց կա՞ այստեղ՝ նա դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ խնդիրն առանձին վերցրած չեն ուսումնասիրել: Նա դժվարացավ հստակ վերջնական պատասխան ներկայացնել, թե արդյոք այդ դեպքում կարող են լինել նոր ընտրություններ:

Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ի գործառույթներն ավարտվում են արդյունքների ամփոփմամբ, ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունմամբ և մանդատների տրամադրմամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել էհունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
Դիտվել է 151742անգամ
Վերջին լուրեր