21 / Հունիս / 2021 : 14-40

Երևանում և մի շարք մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի

Երևանում և մի շարք մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի Հանրապետության ամբողջ տարածքում, արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հունիսի 21-26-ը սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն:


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։ Հունիսի 21-26-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:




Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում հունիսի 21-ի ցերեկը, հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Դիտվել է 18723անգամ
Վերջին լուրեր