22 / Հունիս / 2021 : 18-16
«Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է»․ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանին
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ:
Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբաջանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և ափսոսում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում:
Արման Բաբաջանյան - Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Դիտվել է
13158անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...