23 / Հունիս / 2021 : 09-04

Կարին Տոնոյանը մերժել է Փաշինյանի առաջարկը

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ հունիսի 22–ին, փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը եւ առաջարկել հանդիպել իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ, սակայն առաջարկը մերժվել է։ Այս մասին տեղեկանում ենք 5165 շարժման տարածած հաղորդագրությունից։

«Տեղեկացնում ենք նաեւ, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը եւս մերժվել է։
Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական եւ քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։

5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտվել է 53458անգամ
Վերջին լուրեր