23 / Հունիս / 2021 : 11-15

Նոր նշանակումներ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Արարատի փոխմարզպետներ են նշանակվել։

Որոշումներում մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»:



Դիտվել է 34688անգամ
Վերջին լուրեր