Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2021 : 18-47

Արարատում 18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 4 պարուհի տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը, 18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները իրենց գյուղի դպրոցի շրջանավարտներ են և պարուհիներ։
Դիտվել է 170995անգամ
Վերջին լուրեր