23 / Հունիս / 2021 : 19-35

Դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում․ Գոռ Աբրահամյան

Դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում․ Գոռ Աբրահամյան
Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ուզում եմ հայտնել, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց»,- նշել է նա:
Դիտվել է 8855անգամ
Վերջին լուրեր