Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունիս / 2021 : 14-46

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Արդեն քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Թարթառ գետի հունը փոխելու լուրերը։ Մասնագետները դա լիովին իրատեսական են համարում և անդրադառնում դրա հետևանքներին։

Եթե Ադրբեջանը փոխի Թարթառ գետի հունը, ապա դա լուրջ խնդրի առաջ կկանգնեցնի ինչպես մեզ, այնպես էլ Ադրբեջանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

Նշենք, որ արդեն երկու օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը։ Նրանք արդեն իսկ մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տարածքում կուտակում։ Նշենք, որ գետի ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն. խմ ծավալ։ Թարթառի հունը փոխելու դեպքում կարող է ոռոգման նպատակով կիրառվող Սարսանգը ցամաքել։




«Գետի հունը փոխելը տեխնիկապես դժվար բան չէ, դա հնարավոր է։ Երբ փոքր ՀԷԿ–եր ենք կառուցում և շրջում ջրահոսքն ինչ-որ ուղղությամբ, դա նույնպես գետի հունի փոփոխման գործընթաց է, ուղղակի փոքր չափով։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ նույնիսկ փոքր միջամտության դեպքում արդեն իսկ էկոհամակարգի փոփոխություն է լինում»,–ասաց Զառաֆյանը։

Նրա խոսքով` գետը որպես այդպիսին առանձին բջիջ չէ, այն անպայման մտնում է մի գետային ավազանի մեջ, այսինքն` գետի հունը փոխելը կազդի ամբողջ ավազանի վրա։ Բացի այդ, վտանգի առաջ կհայտնվեն գետի ձկնաշխարհն ու բուսական աշխարհը, նաև ափամերձ հատվածների բուսական աշխարհը։ Բնապահպանը նշում է, որ գետի հունի փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ նաև հողային շերտի վրա` կարող է էրոզիա սկսել։

Մասնագետը նշում է` եթե Թարթառի հունը փոխելու փորձ նկատվի, պետք է հստակ գնահատական տրվի այդ ամենին, քանի որ սա ոչ միայն Սարսանգի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ (այն կդատարկվի։ Գետի հունը փոխելը լուրջ վնասներ կարող է պատճառել նաև Ադրբեջանի ինչպես օկուպացրած, այնպես էլ այլ տարածքներին։

«Հունի փոփոխմամբ գետի էկոհամակարգը կխախտվի, այսինքն` կկորցնենք այնտեղ եղած կենսաբազմազանությունը։ Չի կարելի գետի հունը փոխել` առաջնորդվելով քաղաքական խնդիրներով»,–ասաց Զառաֆյանը։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք ակզմնաղբյուր կայքում՝այստեղ

Կարդացեք նաև՝ Թուրքիան ցամաքեցնում է Հայաստանի ջրերը
Դիտվել է 19919անգամ
Վերջին լուրեր