29 / Հունիս / 2021 : 15-32

Ուշադրություն․ Հունիսի 29-ից հուլիսի 4-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն


Հունիսի 29-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱԻՆ-ից։


Հանրապետության տարածքում`

Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-4-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։




Երևան քաղաքում՝

Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 7899անգամ
Վերջին լուրեր