30 / Հունիս / 2021 : 18-40

Ռոբերտ Քոչարյանի էջում հայտարարություն է տարածվել

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ժամանակ 109 618 քաղաքացու անձնագրերը չեն գործել։ Այդ պահին մասնագետները պարզապես լրացրել են տվյալները, չի բացառվում, որ լրացրել են այլ մարդկանց տվյալներ կամ կրկնակի քվեարկություն է եղել:
23 790 քաղաքացու անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար:
10.993 ընտրող Զինված ուժերի ներկայացուցիչներ էին, և բոլորիս հայտնի է՝ ինչպես են նրանց ուղղորդել կամ ինչպես են նրանք բաց քվեարկել։ Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել․ քվեարկության գործընթացը գաղտնի է պահվել։

Հայաստան դաշինք
Դիտվել է 20644անգամ
Վերջին լուրեր