01 / Հուլիս / 2021 : 12-07

Երևանում դանակահարվել է ՀՔԾ-ի նախկին պետի՝ պաշտոնյա որդին․ կասկածյալը ևս պաշտոնյա է

Հունիսի 30-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։

Ըստ բժշկի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չի եղել կատարվածի մասին հաղորդագրություն տալու։

Աղբյուրը հայտնում է, որ Ն. Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։

Աղբյուրը նաև հայտնում է, որ որպես նրան դանակահարող կասկածվում է և որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։
Դիտվել է 19947անգամ
Վերջին լուրեր