02 / Հուլիս / 2021 : 10-53

Ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը․ այս գյուղում սիբիրյան խոց է տարածված

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։

7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Aravot.am-ին հայտնի է դարձռլ, որ այսօր ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը քիչ առաջ հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Դիտվել է 45640անգամ
Վերջին լուրեր