Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2021 : 11-16

31-ամյա կինը Եղվարդում խեղդամահ է արել տղամարդուն, որից հետո զանգել է ոստիկանություն․ մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01։25-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի՝ ժողովրդին հայտնի հուշարձանի մոտ ավտոմեքենա կա, որի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը։

Ոստիկանները Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Սամվել Առաքելյանի դին, իսկ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշխեն Ն-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Աշխեն Ն-ն խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով այդ մասին հայտնել է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին։

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Որպես կասկածյալ՝ Աշխեն Ն-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 20969անգամ
Վերջին լուրեր