Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2021 : 11-47

Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է. Գագիկ Սուրենյան

Հուլիսը կանխատեսվում է նույնպես շոգ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով՝ պայմանավորված հանրապետության տարածք տաք օդային հոսանքների ներթափանցմամբ. «Հանրապետության հովտային գոտիներում, նաև՝ Արարատյան դաշտում ու Երևանում, ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ օդի ջերմաստիճանը կբարձրանա ու կհասնի 40-41 աստիճանի:

Բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կլինեն օրեր, երբ կլինի սառը օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, շոգերը ժամանակ առ ժամանակ կարող են ընդհատվել Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքներով, որոնք հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, բայց հուլիսի նորմաները շատ չնչին են»,-ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ մեկ անձրևով նորման կարող է լրացվել:

Այսինքն, եթե ասվում է նորմայի սահմաններում, թող տպավորություն չլինի, որ բավարար չափով տեղումներ են լինելու. «Առաջիկա օրերի համար կարող ենք ասել, որ հուլիսի 3-4-ին սպասում ենք Իրաքից հերթական տաք օդային հոսանքի ներթափանցմանը:

Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Եթե վերջին օրերին նվազման արդյունքում օրինակ Արարատյան դաշտում, Երևանում ունեցանք 35-36 աստիճանը, հուլիսի 3-4-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ին կունենանք բարձր ջերմային ֆոն, 40-41 աստիճան՝ Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում:

Բայց սա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից օդային հոսանքները կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, ու ջերմաստիճանը կսկսի նվազել:

Հուլիսի 6-7-ին կունենանք 4-5 աստիճանի անկում, ջերմաստիճանը կդառնա 35-36 աստիճան: Խոսքը հանրապետության ամենատաք գոտիների մասին է»:
Դիտվել է 16179անգամ
Վերջին լուրեր