02 / Հուլիս / 2021 : 20-01

Մահվան ելքով ավտովթար. զոհերը քույրեր են (լուսանկարներ)

2021թ հուլիսի 1-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտո­ճա­­նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը, տեղում մահացել են:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանս­պոր­տա­­յին պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետա­քննութ­յան մարմնին:


Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտե
Դիտվել է 40589անգամ
Վերջին լուրեր