03 / Հուլիս / 2021 : 13-41

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցըՎատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Արցախի պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանը:

Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների դեմ ցուցաբերած հակաօրինական վերաբերմունքը դեմ է միջազգային օրենքին: Նա շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հայ ռազմագերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել, որ հարմար առիթի դեպքում կրկին անդրադառնա հայ ժողովրդին հուզող այդ հարցին՝ նպաստելով հայ գերիների վերադարձին:
Դիտվել է 4886անգամ
Վերջին լուրեր