03 / Հուլիս / 2021 : 15-40

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում` հուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ ԱԻՆ կայքէջից: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկը նույնքան կնվազի:



Երևան քաղաքում՝ հուլիսի 3-ին, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտվել է 6277անգամ
Վերջին լուրեր