05 / Հուլիս / 2021 : 13-40

Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են 13 զավակ ունեցող Գոհար և Գևորգ Բեժանյանները

Գևորգ և Գոհար Բեժանյանները, որոնց ընտանիքում օրեր առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Եվան՝ ընտանիքի 13-րդ զավակը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Գևորգ և Գոհար Բեժանյանները պարգևատրվել են ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար:
Դիտվել է 10949անգամ
Վերջին լուրեր