Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Պատարագը հանդիսապետել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։
Վեհափառ Հայրապետը միջոցառման ընթացքում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։
«Այս օրն իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդի պահանջատիրական կամքն ու անխորտակելի հավատքը։ Ահա, թե ինչու այս օրը սովորական չէ։ Ապրիլի 24-ի խորհուրդով շաղախված է յուրաքանչյուր հայի կյանքը ու գոյությունը»,- ասել է Արամ Ա-ն։
Վեհապառ Հայրապետը հորդորել է լինել իրատես և կազմակերպված՝ մանավանդ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք, ցավոք, հիմնված են ազգերի և գերպետությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա։
«Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար, մնացել է թղթի վրա, իսկ ազգերի իրավունքները և Աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքի վրա է գտնվում»,- եզրափակել է Արամ Ա-ն։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ