07 / Հուլիս / 2021 : 09-56
Նոր արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր են գործարկվելու ՀՀ տարածքում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը,
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնք գործարկվելու են 2021 թվականի հուլիսի 12-ից: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոց (եկեղեցու հարակից հատված), երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։
2. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,2-րդ կմ, Փարաքար գյուղի վարչական տարածք, (հետադարձ կատարելու վայրին հարող հատված), երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ արագությամբ։
3. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10,8-րդ կմ՝ Փարաքար գյուղի վարչական տարածք, չկարգավորվող հետիոտնային անցմանը հարող հատված, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։
4. Արմավիրի մարզի Հացիկ համայնքի վարչական տարածք, 1 արագաչափ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։
5. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 23,5 կմ, Արմավիրի մարզի Ծիածան համայնքի գյուղմթերքների շուկայի հարևանությամբ, երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ։
6. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27,8կմ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գործող ԱԳԼՃԿ-ին հարող հատված, երկու լուսանկարահանող սարք՝ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ։
7. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 36,5կմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

8. Արմավիրի մարզի Նորապատ համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ:
9. Մ-14 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ:
10. Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ղեկավարվելով վերը նշված իրավանորմի պահանջներով, տեղափոխման եղանակով լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել Երևան քաղաքի հետևյալ ճանապարհահատվածներում.
- Դավիթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից հետո Ա. Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկ չհասած հատվածում երթևեկության հակադիր հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
- Դավիթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից դեպի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ երթևեկության համընթաց հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
- «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից հատված՝ հսկողություն է իրականացվելու առևտրի կենտրոնի և նորակառույց բնակելի շենքի միջև գտնվող երթևեկելի մասի և Աթենքի փողոցի հատման վայրի նկատմամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դիտվել է
9400անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։