24 / Ապրիլ / 2020 : 20-22

 

Ցեղասպանության պատասխանը հերոսամարտն է. Գագիկ Գինոսյանն իր տղաների հետ պարել է Սարդարապատում

 

Մյուս տարիներին, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքը բաց էր, մենք էլի գալիս էինք Սարդարապատ, մենք այլ վճիռ ունենք, եւ այն հարցը, որ ստեղծվել է 1915 թվի ապրիլի 24–ին թուրքերի կողմից, 1918 թվին հայկական պատասխան է ստացել, այն Սարդարապատում էր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, որն իր խմբով այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր։

«Այն ազգը, որը գլխահակ կոտորվում էր 1915 թվականի ապրիլին, 1918 թվականի մայիսին ապացուցեց, որ դա ուղղակի սխալմունք էր։ Հենց այստեղ՝ Սարդարապատում, հայը կարողացավ երկնել եւ մի բուռ հայություն վճիռ կայացրեց, հասկացավ, որ ինքն է իր ճակատագրի տերը, հասկացավ, որ քանի դեռ ինքը գլխահակ է, քանի խոնարհ է, իրեն պետք է կոտորեն, եւ երբ այլեւս չէր մնում ելք ու ճար, խենթերն էին գտնում հնար»,–ասել է Գինոսյանը։

Դիտվել է 21566անգամ
Վերջին լուրեր