Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հուլիս / 2021 : 11-45

Երեկ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյան

Երեկ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել մեր երկրի, մասնավորապես, Երեւանի կյանքում. իր գործունեությունը սկսել է պարեկային ոստիկանությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա սկզբունքորեն նոր տիպի եւ բնույթի ոստիկանություն, ընդ որում, բառիս թե բովանդակային, թե մարդկային ռեսուրսի իմաստով: Ծառայություն են իրականացնում շուրջ 700 պարեկային ոստիկաններ: Ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոփկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից: Իսկ 30 տոկոսն այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն»,-ասաց նա:



Փաշինյանը տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին Երեւանում ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայությունը. «Հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, նա քաղաքացիների հետ չի հաղորդակցվելու: Պարեկային ոստիկանությունն իրականացնում է եւ պարեկային ոստիկանությունից մեզ ծանոթ գործառույթները, եւ պարեկապահակային ծառայության մեզ ծանոթ գործառույթները, նաեւ հանցագործությունների կանխման, բացահայտման գործում ունի որոշակի գործառույթ, հասարակական կարգի պահպանության առումով ունի գործառույթ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս բարեփոխումը մենք ծրագրել էինք դեռեւս 2019-ին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս գործընթացում եղել են խոչընդոտներ, սակայն իրենք ժողովրդից ստացել են մանդատ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումները:

«Պարեկային ծառայություն ներդրման գործընթացը պետք է շարունակվի ռաջիկայում: Մենք պետք է իրականացնենք Շիրակի եւ Լոռու մարզերի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ: Այն, ինչ հանձնարարել եմ, պետք է ժամկետներում իրականացվի»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Դիտվել է 26005անգամ
Վերջին լուրեր