08 / Հուլիս / 2021 : 17-59

Երևանում ավտոմեքենան տապալել է հսկայական գազախողովակը, վնասվել են ավտոմեքենաներ, կա վիրավոր, մի ամբողջ թաղամաս զրկվել է գազից

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա. որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։ Ոստիկանությունը պարզում է նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 18768անգամ
Վերջին լուրեր