08 / Հուլիս / 2021 : 20-17

Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել իր նոր՝ Cambia El Paso երգի տեսահոլովակի նկարահանումներից (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել իր նոր՝ Cambia El Paso երգի տեսահոլովակի նկարահանումներից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ լուսանկարները հրապարակվել են այն ժամանակ, երբ մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը մտադիր են իրենց կյանքի մնացած մասը միասին անցկացնել։


Բրիտանական պարբերականը նշել է, որ դերասանուհին, որը հուլիսի վերջին կտոնի ծննդյան 52-ամյակը, լավ կազմվածք ունի՝ ամենօրյա մարզանքների և սննդակարգի շնորհիվ։ Լուսանկարներում, որոնք արվել են լողավազանում, 51-ամյա երգչուհին կրում է բյուրեղյա քարերով կրծկալ և Dolce & Gabbana ապրանքանիշի արծաթագույն ներքնազգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով զարդերով։

Նշվում է , նոր երգը Պուերտո Ռիկոյից ռեփ կատարող Ռաու Ալեխանդրոյի հետ է և թողարկվել է երկուշաբթի։


Հիշեցնենք, որ վերջին շրջանում երգչուհին բաժանվել է իր փեսացուից և վերականգնել հարաբերությունները նախկին սիրելիի՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ, որի հետ նշանադրված է եղել 2202-ից 2004 թվականներին։

Դիտվել է 11608անգամ
Վերջին լուրեր