09 / Հուլիս / 2021 : 14-11

Գերիների վերադարձը համարում ենք գլխավոր առաջնահերթություն. Մհեր Գրիգորյան

Հայաստանը հանձնառու է ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ նախագահության շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Որպես գլխավոր առաջնահերթություն՝ կարևոր ենք համարում Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը առանց նախապայմանների, միջազգային հումանիտար իրավունքի ուժով,ինչը նաև ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում»,- ավելացրել է նա։
Դիտվել է 4642անգամ
Վերջին լուրեր