10 / Հուլիս / 2021 : 14-40

Հայաստանում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով․ Կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետությունում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով: Այս մասին ասվում է Կառավարության ընդունած որոշման մեջ, ըստ որի կարանտինը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանում կարանտինը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ից: 4-ամսյա կարանտինը մինչև 2021թ. հունվարի 11-ն էր սահմանվել, բայց կառավարությունը այն երկարաձգեց մինչև այս տարվա հուլիսի 11-ը:
Դիտվել է 10995անգամ
Վերջին լուրեր