12 / Հուլիս / 2021 : 11-06

Հայկ Գրիգորյանը կազատվի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի պաշտոնից ազատման հարցը ևս ներառված է։

Նրան կփոխարինի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Նշենք, որ Հայկ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսից:
Դիտվել է 7716անգամ
Վերջին լուրեր