Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2021 : 13-58

Կանադայում շոգի պատճառով օվկիանոսում շուրջ մեկ միլիարդ ծովային կենդանի է ողջ-ողջ եփվել

Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում արձանագրված շոգի ընթացքում ոչնչացել է շուրջ մեկ միլիարդ ծովային կենդանի, ներառյալ միդիաներ, կակղամորթեր և խխունջներ: «The Washington Post»-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռուն»-ն:

ԿանադայիՁկնորսության և օվկիանոսների դեպարտամենտի ծովային անողնաշարավոր պաշարների գնահատման հետազոտական ծրագրի ղեկավար Քեն Ֆոնգը պարբերականին հայտնել է, որ գործակալությունը ուսումնասիրում է անոմալ շոգի ազդեցությունը:

«Նախկինում մենք այդպիսի ծավալի սատկելու կամ ոչնչացումների դեպքեր չենք տեսել», - շեշտել է նա:

Միդիների և մյուս կակղամորթերի մահը կարող է ոչնչացնել ամբողջ էկոհամակարգը, ասում է ծովային կենսաբան Էմիլի Քարինգտոնը:

Կակղամորթերը կարևոր դեր ունեն՝ իրենց կենսագործունեությամբ փոխելով տեղի միջավայրը: Նրանք զտում են մեծ քանակությամբ ջուր և կարևոր դեր են խաղում սննդի շղթայում:

Դիտվել է 13837անգամ
Վերջին լուրեր