Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հուլիս / 2021 : 17-46

«Հայաստան» դաշինքը շարունակելու է փողոցային պայքարը. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը խորհրդարան անցնելուն զուգահեռ շարունակելու է իշխանության դեմ փողոցային պայքարը, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու: Այս մասին ասուլիսում ասաց դաշինքի ցուցակի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն: Փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ: Եվ մենք առաջիկայում մեծապես կարևորելու ենք մեր ժողովրդին ինքնակազմակերպելու, անհնազանդության ակցիաները շարունակելու և 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու համար աշխատանքները»,-ասաց Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ մինչև այժմ իրենց տված գնահատականներում, մոտեցումներում որևէ բան չի փոխվել, հետևաբար, եթե մեր գնահատումները նույնն են, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու:


Դիտվել է 9659անգամ
Վերջին լուրեր