Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հուլիս / 2021 : 15-02

«Թումո» կենտրոնի այգում հայտնաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի. հայտնի է անունը

Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված աղջկա դի կա, գրում է shamshyan.com-ը։


Աղբյուրը նաև հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ, 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնել դեպքի վայրի զննություն։


Ավելի մանրամասն սկբնաղբյուր shamshyan.com կայքում։
Դիտվել է 18402անգամ
Վերջին լուրեր