15 / Հուլիս / 2021 : 12-07

Մինչ օրս կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի. Փաշինյան

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունը հրավիրում եմ այս փաստի վրա։ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների»,-այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դիտվել է 6702անգամ
Վերջին լուրեր