15 / Հուլիս / 2021 : 12-45

Ադրբեջանն ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է եւ խոչընդոտում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին:

«Իրականությունն ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, որովհետեւ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում: Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայում, եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն եւ մեկնարկ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ հայկական կողմի այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: «Եվ մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 4552անգամ
Վերջին լուրեր