15 / Հուլիս / 2021 : 13-00

Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ով, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը:

Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարեւանների մեծամասնության նկատմամբ, եւ սա մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է:

Անկախ ամեն ինչից, Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ ՀԱՊԿ մեխանիզմների գործրկմամբ, ինչի շուրջ շրունակում ենք խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»,-ասաց նա:
Դիտվել է 9111անգամ
Վերջին լուրեր