17 / Հուլիս / 2021 : 09-20
Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ 34-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր, որոնց մեջ են նրա ընտանիքի անդամները. լուսանկարներ
Երեկ ՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արեն Մ.-ն ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 31-ամյա Տաթև Մ.-ն, 7-ամյա Եվա Մ.-ն, 3-ամյա Հայկ Մ.-ն, 58-ամյա Զարուհի Մ.-ն, 15-ամյա Ելենա Ս.-ն, 11-ամյա Հրաչյա Ս.-ն և 32-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Բ. Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արեն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Դիտվել է
18791անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։