17 / Հուլիս / 2021 : 18-59

Իշխանությունն ամբողջ Հայաստանով պետական հեղաշրջման նոր փուլ է սկսել. Գեղամ Մանուկյան

«Իշխանությունն արդեն երեք տարի վախի մթնոլորտը, սևի ու սպիտակի բաժանելը, հասարակության մի մասը մյուսի դեմ հանելը, մարդկանց, կուսակցություններին թիրախավորելը, սովորություն է դարձրել»,- Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այսօր բացառություն չէր, ուղղակի մեկ խայտառակ միջադեպ արձանագրվեց, որ կարմիր բերետավորների մեծ խումբ հարձակվել էր քաղաքագետ Գեղամ Նազարյանի վրա։

«Հատուկ, ցուցադրաբար, երևի իրենց շեֆին զեկուցելու համար գետնին են պառկեցնում ու տեսանկարահանում, ինչը վերջին օրերին շարունակական պրոցես է»,- նշեց Գ. Մանուկյանը։

Խոսելով կոնկրետ Սյունիքի համայնքապետերի կալանավորման գործընթացի մասին, նա ասաց, որ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողը բողոքում է, թե Ադրբեջանը պատերազմական տրամադրւթյուններ ունի, խոսում է անվտանգությունից, իսկ Երասխում, Սյունիքում է իրավիճակը լարված ու այսպես գլխատում է ամբողջ Սյունիքը։

«Ամբողջ Հայաստանով ուղղակի իշխանությունը պետական հեղաշրջման նոր փուլ է սկսել՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարներիի, ընտրությունների ժամանակ իրենց տեսակետն ունեցող մարդկանց, գործիչների դեմ տոտալ արշավ է։ Նման զանգվածային հարձակում քաղաքական հայացքների համար, ուղղակի աննախադեպ է»,- ասաց Գ. Մանուկյանը:
Դիտվել է 13575անգամ
Վերջին լուրեր