20 / Հուլիս / 2021 : 09-50
Ինչու է թիրախավորվել Երասխը...
«ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի հրաձգությունների վերաբերյալ: Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Երասխը...
Ինչո՞ւ են հենց Երասխից սկսել, արդյո՞ք որովհետեւ Երասխը Հյուիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետերից մեկն է եւ թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագրի կառուցքը եւ Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար երկու փաստ պետք է համադրել․ Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին եւս առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով։
Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքերով, «Երասխը Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, եւ եթե ստացվի այնպես, որ հակառակորդը այս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքը եւ Սյունիքը կկտրվեն մայրաքաղաքից ու մյուս շրջաններից: Նման սցենարի դեպքում Սյունիքի այսպես կոչված «միջանցքի» հարցի լուծումն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց կլինի: Ավելին, Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը կամ տվյալ դեպքում ներկայիս Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը անցնում է հենց Երասխով, եւ դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կխզվի նաեւ կապը մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ․․․»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է
34629անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...