Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2021 : 15-06

Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը. Վազգեն Մանուկյան

«Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։

«Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ: Բայց մի բան հստակ է՝ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստարտեգիական չէր, այլ պրեստիժի, պատվո հարց էր, իրենք լուծում են այդ հարցը, իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա, իրենց համար ստրատեգիական նշանակություն ունի: Ինչ որ իրենք անեն, կարող է առաջին հայացքից անկապ թվալ, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Դիտվել է 8051անգամ
Վերջին լուրեր