21 / Հուլիս / 2021 : 17-24

Հայտնի հաղորդավարը ծննդյան օրը կնոջ դեմքին տորթով հարվածել է (տեսանյութ)

Հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ Պոլինան, օրերս նշել է 32-ամյակը։ Դատելով սոցցանցերից՝ Պոլինան հարազատների հետ նավով գեղեցիկ ուղեւորություն է ունեցել Մոսկվա գետի վրայով։

Հրավիրվածներից մեկը, բնականաբար, Դմիտրի Դիբրովն էր։ Հեռուստահաղորդավարը կնոջը տորթ է նվիրել, ընդ որում՝ նա ոչ միայն հանձնել է այն, այլ հարմար պահին հարվածել է Պոլինայի դեմքին։

Կինն ակնհայտորեն չէր սպասում, բայց ծիծաղել է:

Պոլինա Դիբրովան դեմքին տորթով հարված ստանալու տեսագրությունը հրապարակել է Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով ամուսնուն։







Դիբրովի նման պահվածքին դեմ է արտահայտվել լրագրող Լենա Միրոն, ով նշել է, որ Պոլինային ոչինչ չի մնացել, քան ձեւացնել, թե այդ արարքն իր սրտով է։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես եւ ում սրտով կարող է լինել նման հրապարակային նվաստացումը», – գրել է Լենա Միրոն:

Լրագրողը վստահ է, որ այդ կերպ Դիբրովը հրապարակավ նվաստացրել է կնոջը՝ ցույց տալով իր նախանձը երիտասարդ կնոջ հանդեպ։ Նա արդեն 61 տարեկան է եւ հետ է մնում։ Իսկ Պոլինան նրա կես կյանքը նույնիսկ չիապրել։ Արդյունքում Լենա Միրոն խորհուրդ է տվել Դիբրովի կնոջը սկսել ամուսնալուծվել, մեկնել Իտալիա եւ այնտեղ սիրեկան փնտրել:

«Լավագույն տարիներդ նրա վրա մի վատնիր», – հավելել է Միրոն։

Չնայած, որ Պոլինա Դիբրովան նույնիսկ դեմքին տորթ հարվածելուց հետո համբուրվել է ամուսնու հետ, միեւնույն է հաղորդավարին դատապարտել են սոցցանցերում:

«Տհաճ է նայելը, բացարձակ ծիծաղելի չէ», «Ինչպիսի գռեհիկություն», «Ինչի համար է այս ամերիկյան ավանդույթը», «Հիմարություն», – գրել են մեկնաբանները։

Ավելի ուշ Դիբրովի կինը տեսանյութ է հրապարակել, որում, այնուամենայնիվ, մոմեր է վառել մեկ այլ տորթի վրա։ Դմիտրի Դիբրովը նստած էր իր մյուս հարազատների կողքին:
Իսկ առավոտյան Պոլինա Դիբրովան սոցցանցերում ցուցադրել է նվերները՝ տասնյակ ծաղկեփնջեր ու փաթեթներ։

Տեսանյութն այստեղ

Դիտվել է 18044անգամ
Վերջին լուրեր