21 / Հուլիս / 2021 : 18-01

Եվս մեկ զիջումային փաստաթղթի ստորագրումն կընդունվի ոչ թե դավաճանություն, այլ փրկություն․ Ռ․ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններից։

«Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ, և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ և՛ պատրեազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան հատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք։ Արժանապատիվ պատասխան տալու հնարավարություն չունենք, և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանում նման կարգի դրսևորումներով»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաև չի հերքել, որ Երասխում տեղի ունեցող գործողությունները հնարավոր «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական իրադարձություններ կարող են լինել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Դիտվել է 8799անգամ
Վերջին լուրեր