23 / Հուլիս / 2021 : 13-10
                
                    
                        Պայթյունի հետևանքով մահացել է 35-ամյա վարորդը (լուսանկարներ, տեսանյութ)
                    
                    
                        
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        2021թ․ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
                                
                                    
                                
                                    
                                
                            Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային  քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության ընթացքում վերցվել են դեպքի վայրին՝ Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի հարակից առևտրի սրահների տեսանկարահանող սարքավորումների դեպքին վերաբերող տեսանկարահանումների պատճենները, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ ստորև։
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                    
                    
                    
                        
                                
                                    
                                
                                    
                                
                            
                    Դիտվել է
                    33798անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է  տարածել ՀՀ...
                            
                                30 / Օգոստոս / 2021
                                
                        
                    
                        
                            
                            Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
                            
                                02 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին  Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
                            
                                05 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով  Ճանապարհային դեպարտամենտ  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
 Վեց ժամով արգելել...
                            
                                06 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
                            

                
                
                
                