24 / Հուլիս / 2021 : 10-31

Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զիծառայողները հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել․ ժամկետային զինծառայողի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր․ մանրամասներ

2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։

Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով: Քրեական գործով նախաքննությունը շարոնակվում է:

Կարդացեք նաև՝ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ իրավիճակը սահմանին․ ՊՆ
Դիտվել է 19399անգամ
Վերջին լուրեր