24 / Հուլիս / 2021 : 16-50

Արտաշատի ոստիկանները որսագողություն են բացահայտել ու թմրամիջոցներ հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություն ձեռք բերեցին, որ Ոստան գյուղում բնակվող 50-ամյա տղամարդը ապօրինի որս է արել։

Քրեական հետախույզները տեղեկություն ունեին նաև, որ նա ու Արտաշատում բնակվող 57-ամյա ընկերը թմրամիջոց են պահում։ Նույն օրը տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին։ Հետագա գործողություններով հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ։ Ոստանում բնակվող տղամարդը նաև ներկայացրեց որսորդական հրացան, փամփուշտներ, ինչպես և տառեղ թռչուններ, որոնց որսն արգելված է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Yelaket.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 9809անգամ
Վերջին լուրեր