Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2021 : 18-16

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան

Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։ Այս մասին գրում է Aravot.am-ը։

«Բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ խնդրելով արագ օգնության հասնել, քանի որ անծանոթ մի տղամարդ, որի խոսքերն ինքը չի հասկանում, փորձում է ներխուժել իրենց բնակարան: Տիկինը նաև հայտնել է, որ անծանոթը իր տպավորությամբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է, անդադար թակում ու հարվածում է իրենց բնակարանի դուռը։

Մեր տեղեկություններով, ոստիկանները, հասնելով տվյալ հասցե, այդ բնակարանի դիմացից ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Ա․Ս․-ին։ Պարզվել է, նա բնակվում է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում, ՌԴ կայազորի 102-րդ ռազմաբազայի մարտական մեքենայի հրամանատար է, սերժանտ է»,- գրում է լրատվամիջոցը։
Դիտվել է 17138անգամ
Վերջին լուրեր